Intel-ը ներկայացրել է թռչող մեքենայի իր նախատիպը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բնույթով այս նոր սարքավորումը թռչող մեքենա է: Իրականում սարքավորումն իրենից նրկայացնում է առանց օդաչուի թռչող սարք, որը կարող է տեղափոխել 2 մարդու:

Անօդաչու թռչող սարքը կարող է լինել նաև օդային տաքսիի նախատիպ: Intel-ի տնօրեն Բրայան Կրժանիչը սարքը ներկայացնելիս ասել է. «Պատկերացրեք, որ դուք, բացելով սմարթֆոնի հավելվածներից մեկը, պատվիրում եք անհատական օդային տաքսի: Ապագան իրականում շատ ավելի մոտ է, քան դուք կարծում եք»:

Առաջին անգամ անօդաչու սարքը ներկայացվել է 2013 թվականին: Սարքավորումը ներկայացրել է գերմանական մի ընկերություն՝ Monte Carlo Hotel Park Theater-ի ժամանակ: