Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջ առողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
Կրեմլի կայքում շնորհավորական ուղերձը տեղադրված չէ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում