Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը:

Անցկացրած 15 պարտիաներում Տիգրան Պետրոսյանը վաստակեց 10 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուս Դանիիլ Դուբովը, ով 15 հնարավորից վաստակել է 11 միավոր:

Նրանից կեսական միավորով հետ են մնացել Շաքրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտյոմևը և Մագնուս Կառլսենը:

Հայ մյուս շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 9 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը:

69-րդ տեղը գրավեց Ռոբերտ Հովհաննիսյանը (8), 76-րդ տեղը՝ Վլադիմիր Հակոբյանը (8), 84-րդ տեղը՝ Հրանտ Մելքումյանը (8), 103-րդ տեղը՝ Լևոն Արոնյանը, 118-րդ տեղը՝ Արամ Հակոբյանը (7,5), իսկ 189-րդ տեղը՝ Վահե Դանիելյանը (5,5):

Դեկտեմբերի 29-ին շախմատիստները կսկսեն պայքարը կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը: