Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը հունվարի 10-ին պետք է հերթական անգամ պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի պաշտոնը, կերդվի ոչ թե ընդդիմադիր խորհրդարանի, այլ գերագույն դատարանի առաջ, այս մասին հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:

«Խորհրդարանը սահմանադրության և իշխանության այլ ճյուղերի նկատմամբ խախտումներից հետո կորցրել է լեգիտիմությունը»,- հայտարարել է Կաբելյոն:

Ազգային ժողովը, որտեղ 2016թ.-ի ընտրություններից հետո ընդդիմադիրները մեծամասնություն են կազմում, Մադուրոյի կողմից փաստացիորեն վերացվել էր երկրի քաղաքական կյանքից: Փոխարենը Մադուրոն որոշել էր ապավինել հատուկ կազմված ազգային սահմանադրական ժողովին, որի անդամներն են իր կողմնակիցները: Ժողովը սկսել է աշխատել սահմանադրական փոփոխությունների վրա:

Ինչպես նշում է РИА Новсоти-ն, Վենեսուելայի Գերագույն դատարանը, անցյալ տարվա իր գործողություններից դատելով, Ազգային ժողովի հետ կոնֆլիկտի առնչությամբ գրեթե ամբողջովին անցել է Մադուրոյի կողմը՝ չեղյալ հայտարարելով խորհրդարանի որոշումները:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև սահմանադրական ժողովի ձևավորումը շատ երկրների կողմից մնում են չճանաչված: