Ամանորի գիշերը ռեստորաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը հետախուզվում է:

Ղազախստանի իշխանությունները միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:

«Ղազախստան. ծեծկռտուք հայերի մասնակցությամբ, կա զոհ, վիրավորներ, ցուցարարներն իշխանություններից բացատրություն և արդար դատաքննություն են պահանջում», - փոխանցում է «Ազատության» ղազախական ծառայությունը։

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պարզաբանումներ տալ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ։