Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը․

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի երազով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա:

Գրառումը ստորագրված է՝ Կարո Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր: