Ավստրիայում և Գերմանիայի հարավում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն ինը մարդ է մահացել: Այդ մասին գրում է գերմանական Bild պարբերականը:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ, իսկ ձյան առատ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակվելու են:

Ձնահոսքի հետևանքով Ավստրիայի Հոհկարի լեռնադահուկային հանգստավայրն ամբողջությամբ տարհանվել է: Հայտարարվել է ձնահոսքի վտանգավորության չորրորդ մակարդակ:

Անցյալ շաբաթվա կեսին Ավստրիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մինչև 1,5 մետր բարձրությամբ ձյուն է տեղացել, իսկ Զալցբուրգի լեռներում՝ մինչև 3 մետր:

Հարակից գյուղերում մոտ 2000 մարդ կտրված է արտաքին աշխարհից: Առաջիկա օրերին ձյան տեղումները կշարունակվեն: