2019թ-ի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Հունվարի 1-ը վերջնաժամկետ է և բոլոր տնտեսվարողները պետք է պարտադիր ունենան այդ ՀԴՄ-ներից:

Հիշեցնենք, որ 2018թ-ի տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: