Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք շրջանում (պատմական Սասուն գավառի Հազզո շրջանը) ձյան առատ տեղումների պատճառով փակվել են բոլոր դպրոցները, գրում է «Բաթման հաբեր»-ը:

Փակվել են նաև տարածքի բազմաթիվ բարձրադիր լեռնային գյուղերի ճանապարհները, գյուղերի բնակչությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտնվել է մեկուսացման մեջ:

Նշվում է, որ Ազգային կրթության նախարարության վարչությունից հաշվարկել ու տեղի ինքնակառավարման մարմիններին են հայտնել ձյան պատճառով անանցանելի դարձած դպրոցների ճանապարհների քանակն ու վայրը, սակայն լեռնային ճանապարհների մաքրման համար որևէ հստակ ժամկետ չի նշվել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Էրզրումում (պատմական Կարին) ձյան պատճառով փակվել էր ավելի քան 400 բնակելի համայնքի ճանապարհ: