«Այսօր մեկնարկեց 2019թ-ի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով դրանք։

1. Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,

2. 2018թ-ի բյուջեի թերի կատարում կամ չկատարում,

3. Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,

4. ՀԱՊԿ ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում,

«Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...

Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....»,- գրել է Շարմազանովը։