Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

Ձմեռային զորակոչի ընթացքում` այսօրվանից մինչև զորակոչի ավարտը, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում պարբերաբար անցկացվելու են նաև բրիֆինգներ ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: