ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին:

Նա գրել է, որ նախարարությունը դատապարտում է կատարվածն ու անթույլատրելի է համարում:

«ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ մեքենաներով կանգնեցնում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, որին հաջորդում են քաշքշոց և հայհոյանքներ: