Պերուի միգրացիայի պետական վարչությունն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա հետ կապ ունեցող ավելի քան 90 մարդու մուտքը Պերու: Այս մասին հաղորդում է El Conercio պորտալը:

«Արտաքին գործերի նախարարության խնդրանքով միգրացիոն հսկողության համակարգում է ներառվել 93 մարդ, որոնց թվում են Նիկոլաս Մադուրոն, մի շարք նախարարներ, նահանգապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ ու գործարարներն, ինչպես նաև նրանց հարազատները, որոնք կապված են վենեսուելական ռեժիմի հետ», - նշում է պարբերականը:

Նշվում է, որ այսուհետ Պերու մուտք գործել չկարողացող անձանց շարքին են դասվել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Դիոսդադո Կաբելյոն, Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը և այլք: