Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ, երբ Ջոն Բոլթոնն Անկարայից պահանջել է չվնասել Սիրիայի քուրդ զինյալներին:

«Ջոն Բոլթոնը շատ լուրջ սխալ թույլ տվեց, մենք չենք կարող զիջումների գնալ այս հարցում», - հայտարարել է Էրդողանը երեկ, մինչ Բոլթոնը կլքեր Թուրքիան:

Նշենք, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարա էր այցելել հավաստիանալու, որ Թուրքիան չի հարձակվի Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների դաշնակից քուրդ ապստամբների վրա, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: