Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով:

Ըստ ներկայացված ցանկի, վճարովի տեղերի համար գանձվում է 200-1000 դրամ, կան նաև անվճար տեղեր:

Արաբկիր՝ Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջրին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

Կենտրոն՝ Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

Աջափնյակ՝ Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

Ավան՝ նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

Նուբարաշեն՝ 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:

Նոր Նորք՝ Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս (500 դր.) «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

Էրեբունի` Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:

Քանաքեռ-Զեյթուն` Դրոյի 19 շենքի դիմաց

Շենգավիթ` Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց

Դավթաշեն` Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):

Նորք- Մարաշ` նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:

Քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում և առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: