NASA-ն 360 աստիճան ձևաչափով տեսանյութ է հրապարակել, որը թույլ է տալիս «զբոսնել» Ծիր Կաթինի կենտրոնով։

Նախագիծը, որն ստեղծելիս օգտագործել են «Չանդրա» տիեզերական ռենտգենային դիտարանի և այլ հեռադիտակների կողմից ստացված տվյալները, թույլ են տալիս դիտողին ինքնուրույն ուսումնասիրել վիթխարի աստղերն ու գերզանգվածեղ սև անցքը մեր գալակտիկայի կենտրոնում:

Ինչպես հայտնել է տիեզերական գործակալությունը, մարդկությունը ֆիզիկապես ի վիճակի չԷ հասնել Ծիր Կաթինի կենտրոնին, և գիտնականները տիեզերքի այդ տարածաշրջանը հետազոտում են հզոր հեռադիտակների շնորհիվ, որոնք կարող են ընդունել ինչպես տեսանելի լույսը, այնպես էլ ռենտգենյան և ինֆրակարմիր ճառագայթումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: