Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել:

Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել հարազատների հետ:

Նշենք, որ Առուստամյանը ծառայում էր ՌԴ ԶՈւ 21-րդ մոտոհրաձգային բրիգադում և արդեն մեկ անգամ գործուղվել էր Սիրիա: Երկրորդ գործուղումը մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 2-ին, զոհվում է բազայի հսկիչ անցագրային կետի մոտ ականի պայթյունից: (Ականները տեղադրված էին բազայի պաշտպանության համար):

Դեպքի վերաբերյալ լրատվամիջոցը հարցում է ուղարկել ՌԴ ՊՆ, սակայն այնտեղից չեն պատասխանել: Նշենք, որ Ռուսաստանում խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք: Ընդ որում՝ այդ օրենքը ընդունել են Սիրիա զորախումբ ուղարկելուց առաջ: