Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։

Դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել, և դատավորը այդ հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտնում է Aysor.am-ը։

Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատախազը: