Սիրիայում օտարերկրացի հինգ զինվորական է զոհվել, հաղորդում է «Ալ-Վաթան» գործակալությունը` վկայակոչելով Դեյր-էզ-Զորի աղբյուրները:

Ըստ այդմ` հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են բրիտանացի զինվորականներ, որոնք գործում էին միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում:

Ռազմական բախումը տեղի է ունեցել Ալ-Շաաֆ գյուղում: Հրթիռը գործարկվել է «Իսլամական պետություն» զինյալների կողմից: Մի քանի զինվորական վիրավորվել է և տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է բրիտանացի երկու հատուկ ջոկատային: Ենթադրվում է, որ Սիրիայում ներգրավված են բրիտանական հատուկ ուժեր, թեև Պաշտպանության նախարարությունն այդ լուրը չի հաստատում: