Հունվարի 9-ին Սուդանի Օմդուրման քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդ է մահացել, վեցը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Al Hadath-ը:

Սուդանում բողոքի ցույցերը սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերին: Դժգոհության պատճառը վառելիքի, հացի և ալյուրի բարձր գներն են:

Առաջինը փողոց են դուրս եկել Գեդարեֆի և Ադբարայի բնակիչները: Մի քանի քաղաքներում արտակարգ դրություն է մտցվել: