ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ-ի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։

«Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։