Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կազմակերպության լուծարումից հետո նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց կարգով հանձնվելու է պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՊՈԱԿ-ը լուծարվում է՝ պետական բյուջեից դրան տրամադրվող գումարները տնտեսելու նպատակով: Լուծարված ՊՈԱԿ-ի գործառույթները իրականացնելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարության փոխանցմամբ՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի 17 աշխատակից, որոնց աշխատավարձերի համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 30 միլիոն դրամ, ինչը նպատակահարմար չէ: