Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը հայտնել է ասորական եկեղեցու կառուցման մասին։

Մարգար Եսայանը թվիթերյան իր էջում գրել է.

«Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից ասորական եկեղեցի է կառուցվելու Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում։ Սա հնարավոր է դարձել նախագահ Էրդողանի կամքի և հետևողականության շնորհիվ»։