Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ Դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է:
Նրա պաշտպանները այս վճիռը բողոքարկել են ՀՀ վճռաբեկ դատարանում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում