Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«2020թ. հունվարի 1-ից կնկատվի հնամաշ մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵՏՄ մտնելիս», - ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ 2020թ-ի հունվարի 1-ից կգործեն ԵՏՄ, ոչ թե՝ ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները։