«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի 1-ի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը:

Ըստ գործի նյութերի՝ Մարտի 1-ի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում:

News.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի 1-ի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ: