Մոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր, ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, նրա դին հայտնաբերվել է մոսկովյան բնակարանում: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մահացել է բնական մահով, հավանաբար՝ քնած ժամանակ:

Նշվում է, որ Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր:

Նշենք, որ նրա հայրը՝ Համո Բեկնազարյանն, ով Ստալինյան մրցանակի դափնեկիր է, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: