Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր սկսեց և րոպենոր անց հետաձգեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը: Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ չի ստացել Գևորգյանին չկալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված Դատախազության բողոքը: Այս մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նման պայմաններում դատարանը ստիպված է եղել հետաձգել նիստը: Գործի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ 2018թ-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: