ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից՝ այդ երկրից իր զորքերը դուրս բերելու ծրագրի շրջանակում:

Ըստ CNN-ի, վերջին մի քանի օրերին Սիրիայից դուրս է բերվել ցամաքային ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը: Չի նշվել, սակայն, թե ուր և ինչպես է այն տեղափոխվել: Նշվում է, որ հավանաբար, ամերիկյան ուժերը սկզբից դուրս կբերվեն Սիրիայի հյուսիսային շրջաններից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հեռուստաալիքի, գործողության ղեկավար դերը հանձնարարվել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ արդեն որոշվել էր, թե որ նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ցամաքային տեխնիկան պետք է դուրս բերվեն: