ՌԴ-ում կթույլատրեն երկրի օդային սահմանը խախտած ուղևորատար քաղաքացիական ինքնաթիռներին հարվածել: Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՊՆ-ի կողմից մշակած Կառավարության որոշման նախագիծը:

Նշվում է, որ հարվածը տեղի կունենա միայն դեպքում, եթե կա վտանգ, որ ինքնաթիռի կանխամտածված կործանումը բնապահպանական աղետի, զանգվածային մահերի կամ ռազմավարական օբյեկտների ոչնչացմանը կհանգեցնի: Խոսքն առաջին հերթին այն օդանավերի մասին է, որոնք կհայտնվեն թռիքչի համար չնախատեսված գոտիներում: Ընդ որում մինչև կործանումը օդաչուին կզգուշացնեն հետևանքների մասին, կփորձեն կասեցնել թռիչքը և անհրաժեշտության դեպքում ուղեկցել:

ՊՆ-ում նշել են, որ մշակված մեթոդները համապատասխանում են շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում գոյություն ունեցող կանոններին: Ներկայումս փաստաթուղթը միջգերատեսչական համաձայեցման փուլում է: