Էջմիածին քաղաքում վերսկսել է գեներալ,ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։

Ակցիայի մասնակիցներն ավտոերթ են անցկացնում Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի, հայտնում է Aysor.am-ը։

Հիշեցնենք, որ 2018թ-ի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: