Հայաստանի մասին նկարահանվել է նոր տեսանյութ, որը վերնագրվել է «Մի գնացեք Հայաստան»։

Մոտ 4 րոպե տևողությամբ տեսանյութի իմաստն հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտել մինչև վերջ։ Տեսանյութում ներկայացվում է Հայաստանի բնությունը, պատմությունը, եկեղեցիները, հայտնում է panorama.am-ը։

Տեսանյութում անգլերեն ու ֆրանսերեն գրառումներով ասվում է՝ Հայաստանը արշավների վայր չէ, հայկական լանդշաֆտներն այնքան էլ գունեղ չեն ու ցուցադրում է գունեղ վայրերը։

...հայկական բնությունն արժեք չունի և ցուցադրվում է հիասքանչ բնությունը, Քարերի սիմֆոնիան, Գառնու տաճարը,

...հայկական եկեղեցիները յուրահատուկ չեն ու ցուցադրվում է հայկական հինավուրց եկեղեցիները,

...հայկական սնունդն այնքան էլ համեղ չէ ու ցուցադրվում է հայկական լավաշը, տոլման, կոնյակն ու գինին,

...Հայաստանը չունի լավ գինի ու ցուցադրվում են գինու մառանները, խաղողի դաշտերը,

...Հայաստանը ձանձրալի վայր է ու ցուցադրվում է զիփլայն, երգ ու պար

...և վերջում ասվում է՝ «Մի գնացեք Հայաստան՝ կվերադառնաք պատմելու արժանի շատ պատմություններով»։