Գերմանիայից ադրբեջանական ազգանունով հայ ընտանիք է արտաքսվել: Այս մասին հայտնում է գերմանական Wormser Zeitung պարբերականը:

Մկրտչյան և Խալաթյան ազգանունները կրող ընտանիքի անդամները երկրի միգրացիոն ծառայությանը ներկայացել էին որպես Հասանովներ՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Ըստ աղբյուրի՝ երեք անչափահաս երեխա ունեցող արտաքսված ընտանիքը ներկա պահին Հայաստանում է բնակվում է բարեկամների մոտ: Ընտանիքի հետ միասին տարեց կին է բնակվել, որը ներկայացել է որպես ընտանիքի տատիկ, սակայն իրականում նրանց հետ ազգակցական որևէ կապ չի ունեցել: