Այսօր՝ ԱԺ անդրանիկ նիստից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է․

«Արդեն վաղուց՝ որոշ ժամանակ է, Էդիկ Բաբայանը ոչ թե անվտանգության պետ է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը։ Սարգսյան Արամն է անվտանգության պետը»։

Լրագրողների հարցին՝ Բաբայանին ԱԺ բերել է, որպեսզի վերջինս անձեռնմխելիություն ստանա և խուսափի քրեական պատասխանատվությունից, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Պարոն Բաբայանին ես Ազգային ժողով չեմ բերել, նրան ժողովուրդն է բերել, որ ամենաշատ ձայներն է հավաքել»։

Նա խոստացավ նիստին գրանցվելուց հետո պատասխանել լրագրողների բոլոր մյուս հարցերին։

Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրրքվեցին՝ Ծառուկյանի կարծիքով, ԱԺ փոխնախագահի պաշտոնն իրե՞նց, թե Լուսավոր Հայաստանին բաժին կհասնի։

«Ինձ ինչի՞ եք հարցնում»,- պատասխանեց ԲՀԿ առաջնորդը։