Այսօր կընտրվեն Ազգային ժողովի փոխնախագահներն ու հանձնաժողովների նախագահները։ «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանի, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունները։

«Իմ քայլը» հայտարարել է, որ կքվեարկի Վահե Էնֆիաջյանի օգտին, պարզաբանելով՝ «ընտրելու են այն ընդդիմությանն, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ»։