Հազարավոր մարդիկ ողջ Լեհաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Վարշավայում, դուրս են եկել քայլերթի՝ հարգանքի տուրք մատուցելու Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի հիշատակին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ադամովիչը մահացել է հիվանդանոցում։ Նա հարձակման էր ենթարկվել նախորդ օրը Գդանսկի կենտրոնում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայրենիք է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու իր ընկերոջ և նախկին քաղաքական դաշնակցի հիշատակին: