Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևելյան մասում մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան 90 մարդ վիրավորվել է:

Ներքին գործերի նախարարության խոսնակ Նաջիբ Դանիշը հայտարարել է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի թիրախը «Կանաչ գյուղն» էր, որտեղ հիմնականում օտարերկրացիներ են բնակվում և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գրասենյակներ են գտնվում։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: