ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատավարձը և զինվորական թոշակ է ստանում, որոնք փոխանցվում են «Ռոսիա» բանկի քարտին: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ երբ առաջին պատժամիջոցները սահմանվեցին, «ամերիկացիները չգիտես ինչու համարեցին, որ Ղրիմը ՌԴ-ին միացնելու գլխավոր մեղավորները մի շարք ռուսաստանյան ընկերություններն են, առաջին հերթին «Ռոսիա» բանկը»:

«Այն ժամանակ էլ ՌԴ նախագահը որոշում կայացրեց իր աշխատավարձն ու զինվորական թոշակն այդ բանկի քարտին փոխանցելու մասին: Թե որքան թոշակ է նա ստանում, հստակ չեմ կարող ասել, չգիտեմ»,- ասել է Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

Նա նաև հավելել է, որ նախագահի աշխատավարձը, ինչպես նաև վարչապետի աշխատավարձը, սահմանվում է նախագահի հրամանագրով: