Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել մոտ 200 որսացանց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, դրանց մեջ եղած մոտ 14,000 հատ ձուկը հանձնվել է «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:

Հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում: