Հայաստանի գեղասահորդների համար հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: «Տորունի գավաթ» անվանումով ավանդական մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը:

Նա հանդես եկավ հայկական երաժշտության ուղեկցությամբ և գրավեց 6-րդ տեղը: Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձավ Երևան և մարզումները կշարունակի տանը: Նպատակը հունվարի 21-ին Մինսկում սկսվող Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելն է:

Մենասահորդների պայքարում Հայաստանը կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը, ով նախապատրաստվում է Մոսկվայում: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ավելի քան 100 գեղասահորդներ: Նրանց համար ստուգատեսը կարևոր փորձություն է 2022 թ. Պեկինում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի ճանապարհին: