«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում` որպես փորձագետ, հաղորդում է «Սովետական սպորտ»-ը:

Պորտուգալացի մասնագետն աշխատում է beIN SPORTS- ում: Ինչպես նշվում է, Մոուրինյոն առաջին կմեկնաբանի Ասիայի գավաթի Սաուդյան Արաբիա-Կատար և Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Չելսի» խաղերը:

Times-ի փոխանցմամբ` նրա հեռուստատեսային աշխատանքին հետևելու են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իրավաբանները: 2018թ-ի դեկտեմբերին անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո նա համաձայնություն էր ստորագրել հրաժարականի պատճառը չհրապարակելու մասին: Այդպիսով, Մոուրինյոն իրավունք չունի եթերում խոսել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու թեմայով: