Հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա: