Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում իրականացվում են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրեսսի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանը:

Նա նշել է, որ գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են: Ըստ համայքնի ղեկավարի՝ 2017թ-ին պետական ֆինանսավորմամբ Թաղավարդում սկսված սալապատման ծրագիրը մնացել էր կիսատ:

«Այս օրերին, կազմակերպելով շաբաթօրյակներ, թաղավարդցիները որոշել են սեփական ուժերով շարունակել փողոցների կիսատ մնացած բարեկարգումը: Գյուղում իրականացվել է 1000 գծամետր սալապատում: Ըստ 2019թ-ի պետական ծրագրի՝ պետք է համայնքի մնացած 6000 գծամետր գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներն ավարտին հասցնել»,- ավելացրել է Լ. Ալավերդյանը: