Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չհաղթահարեց Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:

Երկրորդ մրցախաղում հայ մարզուհին մրցեց աշխարհի 14-րդ ռակետ, բելգիացի Էլիզե Մերտենսի հետ և պարտվեց 1:6, 5:7 հաշվով: Մրցախաղը տեւեց 1 ժամ 32 րոպե:

Երրորդ շրջանում Մերտենսի մրցակիցը կլինի ամերիկացի Մեդիսոն Կիսը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում WTA-ի վարկանիշային աղյուսակի 91-րդ տեղում գտնվող Գասպարյանը 3 սեթում պարտության էր մատնել չինացի ՉԺու Լինին՝ 4:6, 6:2, 6:2: