Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Նման որոշում կայացրեց կառավարությունն՝ այսօրվա իր նիստին։

Ղալումյանն ու Սարուխանյանը յոթերորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից՝ իրենց ղեկավարած մարզերից։

Հիշեցնենք, որ վերջիններս մարզպետների պաշտոնում էին 2018թ-ի հունիսի 1-ից։