Անցած գիշեր՝ ժամը 01։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։

Ոստիկանության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորումը ստացել են հունվարի 16-ին, ժամը 23։00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: