Աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Ջոն Բոգլը մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդում է Philly.com կայքէջը` վկայակոչելով ներդրողների ընտանիքին:

Բոգլը տառապում էր սրտի խնդիրներից: Առաջին անգամ սրտի կաթված է ունեցել 30 տարեկանում։

1975թ-ին Բոգլը հիմնադրեց Vanguard Group-ը: Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, առաջին տարին ընկերության ղեկավարության տակ գտնվող ակտիվների չափը կազմել է 1,7 միլիարդ դոլար: 2018թ-ին այդ թիվը հասել է 5.1 տրիլիոն դոլարի:

1999թ-ին Fortune-ը Բոգլին անվանել է 20-րդ դարի ներդրումային ոլորտի չորս հսկաներից մեկը, իսկ 2014թ-ին Time-ը նրան ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդում է Ռիա Նովոստին։