Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշում է կայացրել, որով ցուցում է տվել ՀՀ-ին շտապ կերպով ապահովել կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնության հնարավորությունն ապահովել։

Մայրապետյանի փաստաբանների հաղորդմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:

Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ Կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով:

ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։