ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող մզկիթներից մեկի ուղղությամբ` ոչնչացնելով այնտեղ տեղակայված «Իսլամական պետության» հրամանատարական շտաբը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գործակալությունը հայտնել է, որ զինյալները գտնվել են Ալ-Սաֆաֆիա գյուղի մզկիթում:

««Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է խախտել զինված հակամարտության մասին օրենքը և օգտագործում է օրենքով պաշտպանված շենքերն ու շինությունները, օրինակ, հիվանդանոցներն ու մզկիթները, ինչի հետևանքով այդ օբյեկտները կորցնում են իրենց կարգավիճակը», - ասված է միջազգային կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Սիրիայի զինված ուժերը Մանբիջում ոչնչացրել էին ահաբեկչի, որի մոտ եղել էր պայթուցիկ սարք, որը պատրաստվում էր գործի դնել: