ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2022թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում, հաղորդում է TASS-ը:

Մարաքեշում կայացած ՖԻՖԱ-ի գագաթաժնողովի ժամանակ Ինֆանտինոն նշել է, որ մասնակից երկրների թվի ավելացման դեպքում Առաջնությունը ստիպված կլինեն ընդունել նաև այլ պետություններ:

«Եթե պայմանավորվածություն ձեռքբերվի 2022թ-ի աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվը հասցնել 48-ի, ապա մրցաշարի մի քանի խաղեր կարող են անցկացվել այն երկրներում, որոնք աշխարհագրորեն մոտ են Կատարին»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքը մեջբերել է Maghrib Arab Press-ը:

Նրա խոսքով` Առաջնության մասնակիցների քանակի հարցը դեռևս քննարկման փուլում է:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու 2022թ-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը` Կատարում: